Արցախը դարերը շարունակ հայ գրչության զարգացման առաջնակարգ կենտրոն է եղել: Արցախի հայտնի վանքերում՝ Գանձասարում, Դադիվանքում, Քարահատում, Եղիշե առաքյալի վանքում, Ամարասում, Երից մանկանց վանքում և այլուր բարձրարժեք ձեռագրեր են ստեղծվել, պահպանվել են այլ վայրերում ստեղծված մատյաններ: Art365-ը առանձնացրել է արցախյան վանքերում ստեղծված ձեռագրերի 10 ինքնատիպ մանրանկար: Արցախյան ձեռագրական արվեստի այս և շատ այլ հիասքանչ նմուշների կարող եք ծանոթանալ՝ այցելելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
1.
Մարիամ և մանուկ Հիսուս, Գաբրիել և երկու ավետարանիչ, ՄՄ, ձեռ. 378, Ավետարան, 13-րդ դ.,
ծաղկող՝ Թորոս
2.
Սուրբ Ծնունդ, ՄՄ, ձեռ. 2743, Ավետարան, 13-րդ դ., Խադավանք, ծաղկող՝ Գրիգոր Արցախեցի, 15ա
3.
Վախթանգ իշխան, ՄՄ, ձեռ. 155, Մասունք Նոր կտակարանի, 13-րդ դ., ծաղկող՝ անհայտ, 106բ
4.
Հովհաննես և Պրոխորոն, ՄՄ, ձեռ. 6513, Ավետարան, 1551 թ., Գանձասար, ծաղկող՝ անհայտ,
221բ
5.
Անվանաթերթ Մատթեոսի, ՄՄ, ձեռ. 8124, Ավետարան, 15-րդ դ., ծաղկող՝ Թումա Սյունեցի,
2ա
6.
Հակոբ վարդապետ և կաթողիկոս, վերևում՝ Տեր զորության, ՄՄ, ձեռ. 1505, Հայսմավուրք, 1592
թ., Երից մանկանց վանք, ծաղկող՝ Պողոս Մելտենցի, 1բ
7.
Հարություն, ՄՄ, ձեռ. 1505, Հայսմավուրք, 1592 թ., Երից մանկանց վանք, ծաղկող՝ Պողոս Մելտենցի, 389բ
8.
Անվանաթերթ, ՄՄ, ձեռ. 986, Ճաշոց, 1665 թ., Քարահատ, ծաղկող՝ Գրիգոր, 224ա
9.
Հոգեգալուստ, ՄՄ, ձեռ. 3196, Ավետարան, 1655 թ., Գանձասար, Քարահատ, ծաղկող՝ Գրիգոր,
276ա
10.
Մատթեոս, ՄՄ, ձեռ. 7232, Ավետարան, 1671թ., Դադիվանք, ծաղկող՝ Բարսեղ, 14բ
Աղբյուրը՝ Թամարա Մինասյան, Արցախի գրչության կենտրոնները, Երևան, Մատենադարան, 2015: