Հայրենները միջնադարյան բնիկ հայկական ստեղծագործություններ են՝ յուրահատուկ չափով ու գեղարվեստական
առանձնահատկություններով։ Դրանց հեղինակ է համարվում 16–րդ դ. ապրած վանեցի աշուղ Նահապետ Քուչակը։ Սակայն
հաշվի առնելով դրանց տարածվածությունը, մեծ թիվը և գեղարվեստական որոշ հատկանիշներ՝ այդ հայրենները կամ
առնվազն դրանց մի մասը կարելի է համարել ոչ թե հեղինակային, այլ ժողովրդական բանահյուսական
ստեղծագործություններ։ Մեզ հասած հայրենների մեջ առանձնանում են հատկապես սիրային թեմայով գրվածները, որոնք
իրենց պարզության մեջ բյուրեղացած ներկայացնում են սիրո ընկալումների մեծ խորություն ու հոգեբանական բազմազանություն։
Ես՝ աչք ու դու՝ լոյս, հոգի՛,
առանց լոյս՝ աչքըն խաւարի,
Ես՝ ձուկ ու դու՝ ջուր, հոգի՛,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի,
Երբ ձուկն ի ջրէն հանեն,
այլվի ջուր ձգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քանց զմեռնելն այլ ճար չի լինի։
***
Այս աստընւորիս վերայ
դու՝ մատնի, ես՝ ակն ի վերայ,
Դոր, որ պաղ աղբիւր մի կայ,
դու՝ կանանչ, ես՝ ցօղն ի վերայ,
Խընձոր ես ծառի ճըղին,
ես՝ կանանչ թըփիկ ի վերայ,
Վախեմ, թէ աշունըն գայ,
զքեզ քաղեն, թուփըս չորանայ։
***
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտըս բնակեցաւ,
Ապայ յիմ սըրտէս ի դուրս՝
յերկըրէ յերկիր թափեցաւ,
Եկաւ ի գըլուխս ելաւ,
Յըղեղս ելաւ՝ թառեցաւ,
Աչիցս արտասուք ուզեց,
նայ արիւն ի վայր վաթեցաւ։
***
Ա՜յ իմ նունուֆար ծաղի՛կ,
որ ջըրին մէջըն կու կենաս,
Ըզջուր քեզ պատճառ արիր,
ի սիրուն քան զուռ կու դողաս,
Գամ՝ զջուրդ ի քէն կտրեմ,
որ դարէդ ի վեր չորանաս,
Յաչիցս քեզ առու հանեմ,
ըզքեզ ջըրեմ՝ պայծառանա՛ս։
***
Յայդ լեռնէն ի վայր գայի,
կանչեցի, թէ՝ «Յո՞ւր կայ կանանչ»,
Մէկիկ մ՚այլ ինձ զայս ասաց.
«Սար ու ձոր ամէնն է կանանչ,
Ով որ սըրտով սէր ունի,
իր սըրտին երակն է կանանչ,
Ով որ սըրտով սէր չունի,
սիրտն է սև, երեսն է կանանչ»։
***
Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի։
***
Լուսի՛ն, պարծենաս, ասես՝
«Լոյս կու տամ ես աստընւորիս»,
Ահա հողեղէն լուսին
ի գըրկիս, երեսն՝ երեսիս,
Թէ չես աւտալ այս գերոյս,
յետ տանիմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լոյս պակաս տաս աստընւորիս:
***
Ես շէֆթալուի մորճ էի,
ապառաժ քարին բուսնէի,
Եկին, քաշեցին, տարին,
զիս այլոց այգին տընկեցին,
Շաքարն ալ շերպաթ արին,
ու բերին ինձի ջըրեցին,
Եկէ՛ք, զիս տեղըս տարէ՛ք
ու ձընան ջըրով ջըրեցէ՛ք:
***
Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.
Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.
Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:
Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:
***
Յայդ լեռնեդ ի վայր գայի, կանչեցի, թե` «Յու՞ր կա կանանչե:
Մեկիկ մ՚ այլ ինձ զայն ասաց. «Սար ու ձոր ամենն է կանանչ.
Ով որ սրտով սեր ունի, իր սրտին երակն է կանանչ.
Ով որ սրտով սեր չունի, սիրտն է սև, երեսն է կանանչե:
***
_Քան զսերն այլ քաղցրիկ պտուղ ի աշխարհս չավտամ թե լինի.
Շաքարն նշով շաղված` մոտ ի սերն է դառն ու լեղի.
Զհամն ալ առի ես այլ, սիրո տեր եղա հետ քեզի:
Սերդ ալ իմ սրտիս դու տուր, քո սիրուդ եմ ճորտ ու գերի:
***
_Ու՞ր էիր, ուսկի՞ց եկիր, անծանոթ, ըզիս սիրեցիր.
Կրակն ի թեզնիքդ ուն՚ իր, ի ծոցիկս ի վար թափեցիր.
Քո սերդ ալ ոսկի արիր, իմ սրտիս քուրան հալեցիր.
Դարձար զան հալխա արիր ՚ ւ իմ սրտիս ականջն անցուցիր:
***
Քու սերն իմ սրտիս միջին հանց մտեր, զետ ոսկի բևեռ.
Գնացեր է սրտիկս ի ներս, փառչին եղեր կեռումեռ.
Քու սերդ իմ սրտիս միջին հերկ արեր ու դարձեր է եռ: