Հայ նշանավոր նկարիչ Սարգիս Խաչատուրյանը (1886 - 1947) ծնվել է Մալաթիա քաղաքում(Թուրքիա) 1886 թ․ օգոստոսի 9-ին։ Սովորել է Կարինի Սանասարյան Վարժարանում։
Տաճկահայ ամուսիններ, 1916
Ցեղասպանությունից փրկվելով հաստատվել է Թիֆլիսում, որտեղ էլ շփվել է Հովհաննես Թումանյանի ու Զորավար Անդրանիկի հետ։ Հայտնի է նրա՝ Զորավար Անդրանիկի դիմանկարը։
Տղամարդու դիմանկար, Անդրանիկ, 1917
Սարգիս Խաչատուրյանը Խորհրդային Հայաստանի առաջին փոստանիշների հեղինակն է։
Բամբակահավաք(Արարատ լեռը)
Սարգիս Խաչատուրյանը 1924 թ․ Վիեննայում հրատարակել է «Արմենիա» ալբոմը։ Եղել է իտալական ինտերնացիոնալ արվեստագետների և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիր անդամներից և քարտուղարը։
Հայուհիներ
1930-ական թթ․ Իրանի կառավարության հրավերով մասնակցում է Սպահանի Սեֆյան շրջանի որմնանկարների վերակնագնմանը, կատարում է պատճենահանումներ։ Դրանք հետագայում ցուցադրում է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում։
Մայրը
Պատճենահանել է նաև Հնդկաստանի և Ցեյլոնի 6-12-րդ դդ․ վիմափոր տաճարների անմատչելի որմնանկարները, որոնք 1942 թ․ ցուցադրվել են Լուվրում և ԱՄՆ-ում։ Այդ նկարները 1971 թ․ ցուցադրվել են նաև Երևանում, որոնք նկարչի այրին նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին։
Ընդօրինակություն «Բոդհիսաթվա» որմնանկարի
Սարգիս Խաչատուրյանի կինը՝ հայտնի նկարչուհի Վավա Խաչատուրյանն է։
Վավայի դիմանկարը