• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Սալոմե. ճակատագրական կնոջ վերադարձը

Սալոմե. ճակատագրական կնոջ վերադարձը

Հերովդես թագավորի խորթ դստեր՝ Սալոմեի անունը թեև Նոր կտակարանում չի հիշատակվում, սակայն Հովհաննես Մկրտչի գլխատման ազդեցիկ պատմությունը և հենց ճակատագրական կնոջ՝ Սալոմեի կերպարը, իրենց ուշագրավ գեղարվեստական արտահայտությունն են գտել եվրոպական նաև հայկական գեղանկարչության մեջ: Մասնավորապես 20-րդ դարասկզբին հայ իրականության մեջ, հատկապես սիմվոլիստ արվեստագետների շրջանում, այս կերպարի նկատմամբ հետաքրքրություն է առաջանում Օսկար Ուայլդի «Սալոմե» դրամայի ազդեցությամբ, որը  հայերեն է սկսում թարգմանել  Վահան Տերյանը(1910, տե՛ս այստեղ): Դրամայից ներշնչված 1907 թ. իր ինքնատիպ «Սալոմեն» է հեղինակում Վարդգես Սուրենյանցը, որի արվեստում արդեն մեկ այլ ճակատագրական կին կար՝ Շամիրամը(«Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ»,1899): Վ. Սուրենյանցի Սալոմեն  բարձրաշխարհիկ ու տիրական կնոջ կերպարում է՝ պատկերված արևելյան զարդարանքների ու դեկորների ֆոնին: Կերպարի վերևից ներքև ուղղված հայացքը թեև սկզբում վանում է դիտողին, սակայն անմիջապես էլ հմայում ու ստիպում է նորից ու նորից  վերադառնալ ու տրվել վտանգավոր կնոջ հմայքներին:

Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող այս գլուխգործոցը 2019 թվականից վերականգնվում էր և արդեն կրկին ցուցադրվում է: Կտավի կողքին ցուցադրվում են վերականգնման ընթացքի մասին պատմող տեսանյութն ու աշխատանքային լուսանկարները:

Առաջին սրահում  վերարտադրված է նաև  վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով: Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նախագծի հեղինակը և համադրողը՝ Մարինա Հակոբյան է:

Ի տարբերություն Սալոմեի կերպարի եվրոպական գեղանկարչկան ընթերցումների, այս նկարում բացակայում է նորկտակարանյան դրվագի հիմնական բաղադրիչը՝ Սալոմեի պահանջով կտրված Հովհաննե Մկրտչի գլուխը, ինչից սակայն  Վ. Սուրենյանցի կտավն էլ ավելի խորհրդանշական ու ազդեցիկ է դառնում:

Ցուցադրության վերադարձած Վ. Սուրենյանցի այս նշանավոր նկարի կողքին, Art365-ը  ներկայացնում է եվրոպական գեղանկաչության նույն թեմայով հայտնի օրինակներ:    

Անդրեա Սոլարիո, 1509

Գուստավ Մորո, 1871

Գուստավ Մորո, 1876

Ֆրանց ֆոն Շտուկ, 1906

Art 365

26.03.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.