Լրացավ հոլիվուդյան ամենահայտնի դերասաններից մեկի, ամենահեղինակավոր կինոմրցանակաների, մասնավորապես երկու Օսկարի դափեկիր Ռոբերտ Դե Նիրոյի ծննդյան 80-ամյակը: Art365- ը ներկայացնում է նշանավոր ու սիրված դերասանի մտքերը կյանքի, հաջողության, դերասանական արվեստի ու իրականության մասին:
Չկա ավելի կարևոր բան, քան վախը հաղթահարելը։ Բայց պետք չէ անվախությունն անխելքության հետ շփոթել։
Նիհարելն ավելի հեշտ է, քան երիտասարդանալը, չնայած դա էլ անհնարին չէ։
Մենք նմանվում ենք մարդկանց, որոնց հետ շփվում ենք: Այնպես որ ընտրեք ձեր շրջապատը, քանի որ ինչքան էլ յուրահատուկ լինեք դուք, շրջապատն, այդուհանդերձ, ազդում է ձեզ վրա։
Իտալիան վաղուց առաջվանը չէ, բայց դե Հռոմը մնում է Հռոմ։
Մինչև չփորձես, չես հասկանա․ հենց այս եմ ես միշտ ասում իմ երեխաներին։
Եթե Աստված իրոք կա, ապա ես նրան շատ հարցեր ունեմ։
Եթե աթոռը լավն է, ապա շատ ժամանակ չես ծախսի դրա վրա տեղավորվելու համար։
Տաղանդն առաջին հերթին ճիշտ ընտրություն կատարելու կարողությունն է։
Իմ աշխատանքի մեջ ամենաշատը սիրում եմ ուրիշների կյանքերով ապրելու հնարավորությունը ու դրա համար ոչինչ չվճարելը։
Ժամանակը հոսում է, ուստի արեք այն, ինչ չեք արել։ Արեք հենց հիմա, չսպասեք։
Ես երբեք չեմ սիրել Լոս Անջելեսը։ Միակ քաղաքը, որտեղ ես համաձայնում եմ գնալ միայն այն դեպքում, երբ խոստանում են վճարել։
Հիմա ես ծիծաղում եմ ավելի շատ, քան երիտասարդ տարիներիս։ Ինձ թվում է՝ սկսել եմ մարդկանց ավելի քիչ դատել։
Հաճախ եմ գնում Փարիզ, Լոնդոն, Հռոմ։ Բայց միշտ կրկնում եմ՝ Նյու Յորքից լավ քաղաք չկա։ Այն սքանչելի է և զարմանահրաշ:
Ես սիրում եմ թատրոն գնալ։ Այնտեղ ինձ ոչ ոք չի անհանգստացնում։ Այնտեղ ինձ հաճախ նույնիսկ չեն էլ ճանաչում։
Ես վատ հիշողություն ունեմ, բայց չեմ սիրում, երբ ինձ հիշեցնում են այդ մասին։
Ով համարձակ քայլ չի անում, երբեք իր առաքելությունը չի ճանաչում։
Նրանք, ովքեր խոսում են, չգիտեն, իսկ ովքեր գիտեն, երբեք չեն խոսում։ Այդ պատճառով էլ ամեն բան պտտվում է ու պտտվում։
Ես նախընտրում եմ ավելորդ իրեր չունենալ։ Ինչքան շատ իրեր ունես, այնքան շատ էներգիա ես ծախսում դրանց վրա։
Ցանկացած դեպրեսիա պետք է դիմավորել ժպիտով։ Դեպրեսիան կմտածի, որ դուք ապուշ եք և կփախչի հեռու։