• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Յուսուֆ Քարշ. դիմանկարի արվեստը

Յուսուֆ Քարշ. դիմանկարի արվեստը

1908 թ. դեկտեմբերի 23-ին է ծնվել կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ, դիմանկարի ճանաչված վարպետ Յուսուֆ Քարշը(1908-2002): Աշխարհի շատ ու շատ հայտնի արվեստագետների, գրողների քաղաքական գործիչների մենք ճանաչում ենք հենց Քարշի նկարներով: Լուսանկարիչը բացառիկ վարպետությամբ կարողացել է որսալ պահն ու անմահացնել ոչ միայն լուսանկարվողի արտաքինի գծերը, այլև լույսի ու խավարի յուրահատուկ համադրությամբ, միջավայրի ընտրված դետալներով, ճիշտ գտնված պահով արտահայտել կերպարի էությունը, ժամանակի ու տրամադրությունների նրբերանգները:

Մենք Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկերացնում ենք հենց այնպես, ինչպես Քարշը նկարել է, թեև սա վարչապետի միակ նկարն է, որտեղ նա սիգարով չէ: Հետագայում Քարշը և ականատեսները պատմել են, թե ինչպես է Քարշն ուղղակի «խլել» նրանից սիգարը և Չերչիլի դեմքին մնացել է ասնպասելության ու դժգոհության,  մանկական նեղացկոտության մի յուրահատուկ արտահայտություն: Կամ Էռնեստ Հեմինգուեյին մենք չենք պատկերացնում առանց իր հանրահայտ սվիտերի. «Ես ակնկալում էի, որ հեղինակի մեջ կգտնեմ, նրա վեպերի հերոսների հանրագումարը։ Փոխարենը, 1957 թվականին, Հավանայի մերձակայքում գտնվող Ֆինքա Վիջիայի տանը, ես հանդիպեցի մի յուրահատուկ նրբանկատության տեր մարդու՝ ամենաամաչկոտ մարդուն, որին երբևէ լուսանկարել եմ: Կյանքից դաժանորեն ծեծված, բայց անպարտելի թվացող մարդուն», -հիշում է լուսանկարիչը: Art365-ը ներկայացնում է Յուսուֆ Քարշի հանրահայտ դիմանկարներից մի քանիսը:

Ուինսթոն Չերչիլ, 1941 

Էռնեստ Հեմինգուեյ, 1957

 

Հեմինգուեյ և Քարշ

 

Օդրի Հեփբրն, 1956

Մուհամեդ Ալի, 1970

Պաբլո Պիկասո, 1954

Ալբերտ Էյնշթեյն, 1948

Բերնարդ Շոու, 1943

Մայր Թերեզա, 1988

Լուսանկարների աղբյուրը՝  www.karsh.org

Art 365

23.12.2022

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.