- Իր բնակավայրը լքել ցանկացող մարդը դժբախտ մարդ է:
- Չկա առավել ծանր բան, քան կարեկցանքը։ Նույնիսկ սեփական ցավն այնքան ծանր չէ, որքան օտարի հետ կիսած, օտարի համար, օտարի փոխարեն զգացած ցավը, որ մեր երևակայությունը բազմապատկում, երկարաձգում է հարյուրավոր արձագանքներով։
- Կյանքում լինում են իրադրություններ, երբ մարդ դատապարտված է թատրոն խաղալու:
- Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել։ Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու։ Ասես դերասանը բեմ բարձրանա միանգամից՝ առանց փորձելու։ Իսկ ի՞նչ արժեք ունի կյանքը, եթե կյանքի առաջին փորձն արդեն իսկ կյանքն է։
- Մի անգամը հաշիվ չէ, մի անգամը ոչ մի անգամ է։ Ընդամենը մի կյանք ապրելը նման է առհասարակ չապրելու։
- Մեկին սիրել կարեկցանքից դրդված՝ նշանակում է իրականում չսիրել։
- Մարդը երբեք չգիտի՝ ինչ ուզի, որովհետև նրան միայն մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ իր սխալներն ուղղել հետագա կյանքերում։
- Փոխաբերությունները վտանգավոր բան են։ Փոխաբերությունների հետ հանաք չեն անում։ Սերը կարող է ծնվել ընդամենը մի փոխաբերությունից։
- Ծայրահեղությունները գծում են այն սահմանը, որից անդին կյանքն ավարտվում է, ծայրահեղության կիրքն ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ արվեստում, մահվան ծպտված տենչանք է:
- Մենք նախապես երազում ենք մեր սիրելիների մահը:
- Հավերժ վերադարձը խորհրդավոր գաղափար է, որով Նիցշեն շատ փիլիսոփաների նեղը գցեց․ մտածել, որ մի օր այն ամենը, ինչ մի անգամ ապրել ենք, կկրկնվի, և որ նույնիսկ այդ կրկնությունն անվերջորեն կկրկնվի։
- Հենց մեր լավ դաստիարակությունն է երբեմն դառնում ոստիկանության դաշնակիցը: Մեզ չեն սովորեցրել ստել: «Ասա՛ ճշմարտությունը» հրամայականը, որ մայրիկն ու հայրիկն են մտցրել մեր գլուխ, մեզ ստիպում է բնազդաբար ամաչել ստելուց նույնիսկ այն դեպքում, երբ կանգնած են մեզ հարցաքննող ոստիկանի առջև: Մեզ համար ավելի հեշտ է վիճել նրա հետ, հայհոյել (մի բան, որ լրիվ անիմաստ է), քան ուղղակի ստել(միակ բանը, որ իրականում արժի անել):
- Այն, ինչը ընտրության արդյունք չէ, չի կարելի ո՛չ արժանիք, ո՛չ էլ ձախողում համարել:
- Որպեսզի սերը դառնա անմոռանալի, առաջին իսկ ակնթարթից պատահականությունները պետք է գան-հավաքվեն՝ ինչպես թռչունները Սուրբ Ֆրանցիսկոսի ուսերին։
- Եթե մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը պիտի կրկնվի անթիվ անգամներ, ապա մենք մեխված ենք հավերժությանը, ինչպես Հիսուսը՝ խաչին։
- Մի ժամանակ մարդկային էակը երկսեռ էր, Աստված վերջինիս բաժանեց երկու կեսերի, որոնք այդ օրից դեգերում են աշխարհով մեկ և փնտրում իրար: Սերև մեր այդ կորուսյալ կեսի տենչանքն է:
- Կյանքի գերագույն արժեքը մայրությունն է, մայրությունը մեծ զոհաբերություն է։ Եթե մայրությունն ինքնին Զոհաբերությունն է, դուստր լինելն ուրեմն այն Սխալն է, որը երբեք ոչնչով չես կարող քավել։
- Ծանրությունը, անհրաժեշտությունը և արժեքը երեք փոխկապակցված հասկացություններ են․ լուրջ է միայն այն, ինչ անհրաժեշտ է, արժեք ունի միայն այն, ինչ ծանր է։
- Աշխարհում ոչ ոք չի ծնվում հատուկ առաքելությամբ: Եվ ի՜նչ թեթևություն է, երբ նկատում ես, որ ազատ ես, որ ոչ մի առաքելություն չունես:
- Մարդը երբեք չգիտի ինչ ուզի, որովհետև նրան մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ սխալներն ուղղել հետագա կյանքերում: Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել: Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու: