Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մե՛նք ենք մեր սարերը» կամ «Պապիկ-տատիկի» արձանը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում։ Արձանը տեղադրվել է 1967 թվականին։ Քանդակի հեղինակն է վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետն է Յուրի Հակոբյանը։
Հուշակոթողը ամբողջությամբ տուֆից է։
Պատվանդան չունի, դրանով խորհրդանշում է արցախյան հողում հայ ժողովրդի արմատները։ Ավանդական տարազներով տատիկ պապիկի տեսքով հպարտ կանգնած է հայ ժողովուրդը իր հողի վրա՝ ամբողջ մարմնով արմատացած հայրենի հողում։
Պապիկ-տատիկ հուշակոթողի շինարարության ավարտը։ 1967 թ. նոյեմբերի 1
Հուշակոթողի գաղափարը, շինարարությունը և հետևաբար տեղադրումը ադրբեջանցիների շրջանում մեծ բողոքի ալիք բարձրացրեց 60-ականներին, չնայած դրան արձանը տեղադրվեց
Անվան ընտրությունը
Քանդակը «Մե՛նք ենք մեր լեռները» անունով է կնքել գրող, պատմաբան, դրամատուրգ Բագրատ Ուլուբաբյանը, որն առավել հայտնի է Արցախի պատմության վերաբերյալ աշխատություններով։