Ինչպե՞ս եմ աշխատում: Ամենից առաջ փորձում եմ հնարավորին չափ խոր թափանցել պատկերվողի էության մեջ:․․Ես միշտ աշխատում եմ դիմանկարում հաղորդել իմ հերոսի ներքին կյանքը, դիմանկարն անել, այնպես, որ այն հագենա շարժմամբ: Երբեմն ինձ շար է խանգարում ինքը՝ բնորդը: Մարդը նախապես պատրաստվում է նկարվելու, երևի նույնիսկ հայելու առաջ կեցվածքներ է փորձում․ ի՞նչ անել: Նման դեպքերում ասում եմ՝ այսօր չենք աշխատի:Որոշակի մարդու բնավորության էությունը գտնելը, զգալն ու հստակորեն արտահայտելը, թերևս ամենադժվարն է մեր գործում։
Մարտիրոս Սարյան
Մարտիրոս Սարյանը իր երկարատև ու արգասաբեր ստեղծագործության ընթացքում հայ արվեստի ու գիտության ականավոր ներկայացուցիչների շատ դիմանկարներ է հեղինակել․ հայտի գրողներ ու գիտնականներ, կոմպոզիտորներ, ռեժիսորներ, արվեստագետներ։ Մշակույթի հայտնի գործիչների բազմաթիվ դիմանկարներում հայ մեծ նկարիչը պահպանելով իր դիմանկարի արվեստի հայտնի ու ճանաչելի նշանները՝ ստեղծել է ինքնատիպ պատկերներ, քանի-որ կարողացել է որսալ ու անմահացնել բնորդի բնավորության ամենայուրահատուկ գծերը։ Art365-ը առանձնացրել է Մարտիրոս Սարյանի` տարբեր տարիներին վրձնած անվանի հայ գիտնականների դիմանկարները։
Հայագետ Մանուկ Աբեղյան, 1935
Գրականագետ Հայկ Գյուլիքեխվյան, 1937
Հնագետ Հովսեփ Օրբելի, 1943
Լեզվաբան Հրաչյա Աճառյան, 1943
Լեզվաբան Ստեփան Մալխասյան, 1943
Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան, 1957
Մաթեմատիկոս Արտաշես Շահինյան, 1960