Աշխարհի բոլոր մարդիկ բաժանվում են երկու տեսակի. առաջինների հետ հեշտ է, նույնքան հեշտ է նաև առանց նրանց։ Երկրորդ տեսակի հետ շատ դժվար է, բայց առանց նրանց ապրելն ընդհանրապես անհնար է։
Իրականում գրելը շատ հեշտ է․ պարզապես նստում ես գրամեքենայի դիմաց ու սկսում արյունահոսել:
Իմ կյանքում հազվադեպ եմ հանդիպել խելացի մարդկանց, ովքեր խելացի լինելու հետ միասին նաև հաջողեցրել են երջանիկ լինել:
Պատերազմը, որքան էլ անհրաժեշտ և արդարացված լինի, այնուամենայնիվ միշտ հանցագործություն է։
Երբեք մի՛ ճանապարհորդիր մեկի հետ, որին չես սիրում:
Մարդկանց մեծամասնությունը երբեք չի լսում դիմացինին:
Ես խմում եմ, որպեսզի շրջապատի մարդիկ ավելի հետաքրքիր դառնան։
Հին ժամանակներում հաճախ էին գրում այն մասին, թե որքա՜ն քաղցր ու հրաշալի է հանուն հայրենիքի մեռնելը։ Բայց ժամանակակից պատերազմներում ոչ մի քաղցր ու գեղեցիկ բան չկա։ Մարդիկ մեռնում են շների պես՝ առանց պատճառի։
Աշխարհի ամենազզվելի բառը «թոշակ»-ն է։
Մարդիկ տարիքի հետ ավելի խելացի չեն դառնում. Նրանք ուղղակի ավելի զգուշավոր են դառնում։
Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից։
Եթե որևէ պահի զգաք, որ դադարել եք ինչ-որ բաներ անել ուղղակի հաճույքի համար, ապա կարող եք համարել, որ էլ չեք ապրում:
Եթե երկու մարդ սիրում են իրար, ապա այդ ամենը չի կարող երջանիկ ավարտ ունենալ:
Աշխարհում այնքան շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, և այնքան քիչ կանայք, որոնց հետ կարելի է խոսել:
Եթե ուզում եք ձերբազատվել որևէ կպչուն մտքից, գրի՛ առեք այն:
Լավագույն միջոցը պարզելու, թե կարո՞ղ ես վստահել մարդուն, նրան վստահելն է:
Բոլոր տեսակի վախերը գալիս են սիրո պակասից:
Դոստոևսկին այնպիսի տողեր ունի, որոնց դու կարող ես հավատալ և կարող ես չհավատալ, բայց կան նաև այնպիսի ճշմարտացի տողեր, որոնք կարդալիս զգում ես, թե ինչպես են դրանք փոխում քեզ։
Բոլոր սենտիմենտալ մարդիկ շատ դաժան են։
Իսկապես խիզախ մարդիկ մենամարտի կարիք չունեն, դրա կարիքն ունեն վախկոտները, որոնք մի կռվից մյուսն են նետվում, որպեսզի համոզվեն իրենց սեփական քաջության մեջ:
Մենք բոլորս կոտրված ենք. Բայց հենց այդ կոտրվածքների տեղերում են թաքնված մեր ամենաուժեղ կողմերը։
Հաջողության գաղտնիքը պարզ է՝ երբեք մի կոտրվի՛ր, երբեք մի՛ կոտրվիր, երբեք մի՛ կոտրվիր․․․ մարդկանց ներկայությամբ։