1953 թվականի աշնանը Հայաստան է այցելում Կիլիկիո հայոց կաթողիկոսության միաբան Դերենիկ եպիսկոպոս Փոլատյանը, որը շրջում է Հայաստանում, լինում նաև Վրաստանում և Ռուսաստանում։ Սրբազանը այցելում է եկեղեցիներ, հնավայրեր և լուսանկարում մեր հուշարձանները, եկեղեցիները, բնությունը, մարդկանց։ Հետագայում նա այս այցելությունների ընթացքում արված լուսանկարները հրապարակում է առանձին ալբոմներով։ Ներկայացնում ենք Դերենիկ եպիսկոպոսի Հայաստանում 1953 թ․ արված որոշ լուսանկարները, որոնք հետստալինյան դարաշրջանի սկզբի բացառիկ վավերագրեր են։ Այստեղ կարող ենք տեսնել նաև Ավետիք Իսահակյանի, Սիլվա Կապուտիկյանի, արվեստի այլ գործիչների լուսանկարներ։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Դերենիկ եպիսկոպոս, Հայաստան 1954, ուղեւորական ալպոմ, 1954։