Եթե դուք տաղանդավոր եք, դա չի նշանակում, որ ինչ-որ բան եք ստացել, այլ նշանակում է, որ դուք կարող եք ինչ-որ բան տալ:
Երկու անձերի հանդիպումը նման է քիմիական երկու նյութերի շփմանը. նույնիսկ ամենաչնչին ռեակցիայի դեպքում երկու տարրերն էլ փոխվում են:
Մի՛ պահիր նրան, ով ուզում է գնալ, այլապես քեզ մոտ չի գա նա, ով պետք է գար։
Այն ամենը, ինչ նյարդայնացնում է ուրիշների մեջ, ինքդ քեզ հասկանալու լավագույն բանալին կարող է դառնալ:
Երեխայի ուսերին ընկած ամենածանր բեռը ծնողների չապրած կյանքն է։
Ձեր տեսողությունը կպարզվի միայն այն դեպքում, եթե կարողանաք նայել ձեր սրտին: Ով դուրս է նայում, տեսնում է միայն երազներ, ով նայում է ներս, արթնանում է:
Այն, ինչին դու դիմադրում ես, մնում է:
Դեպրեսիան նման է սևազգեստ կնոջ. եթե նա եկել է, մի վանեք նրան, այլ հրավիրեք սեղանի շուրջ՝ որպես հյուր և լսեք, թե ինչ է նա ուզում ասել։
Պատահում է, որ ձեռքերը գլուխ են հանում այն հանելուկից, որի դեմ ինտելեկտն անզոր է։
Երազը փոքրիկ, լավ թաքնված դուռ է, որը տանում է դեպի այն սկզբնական, տիեզերական գիշերը, որտեղ հոգին եղել է նախքան գիտակցության առաջանալը:
Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդ, և ես նրան կբուժեմ։
Մենք ձգտում ենք անցյալ՝ դեպի մեր ծնողները, և առաջ՝ դեպի մեր երեխաները, դեպի ապագա, որը մենք երբեք չենք տեսնի, բայց որի մասին անվերջ հոգ ենք տանում:
Ով չի անցել սեփական կրքերի քավարանով, չի հաղթահարել դրանք մինչև վերջ։
Ես այն չեմ, ինչ ինձ հետ է պատահում է, ես այն եմ, ինչ ընտրում եմ դառնալ:
Մենք կարող ենք մտածել, որ լիովին վերահսկում ենք ինքներս մեզ։ Սակայն մեր ամենամտներիմները կարող են պատմել մեր մասին այնպիսի բաներ, որոնց մասին մենք գաղափար անգամ չունենք: