Նոյեմբերի 8-ը Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի(1914-2007) ծննդյան օրն է: Առանձնացրել ենք նկարչի կյանքի ու ստեղծագործությaն ուշագրավ դրվագներ, որոնք ներկայացնում ենք նրա գեղանկարների ուղեկցությամբ:
Էդուարդ Իսաբեկյան. փաստեր ու նկարներ
1.
Էդվարդ Իսաբեկյանը ծնվել է այն ժամանակ Երևանի նահանգի, այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Սուրմալուի գավառի Իգդիր քաղաքում: Թեև հայրենի քաղաքում նկարիչը ընդամենը 4 տարի է ապրել, սակայն հետագայում ՝ 1975-1983 թթ. գրում է մի վեպ «Իգդիր»(2009) անունով: Վեպի հիմքում 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձություններն են, որոնք հեղինակը ներկայացնում է ընտանեկան հուշերի միջոցով:
2.
Երևանի «Գեղարդ» տեխնիկումում սովորելուց հետո(1927-1931 թթ.) նկարիչը ուսումը շարունակում է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում(1935-1941 թթ.):
Մայրամուտ. Մախինջաուրի, 1938
3.
Է. Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է. հեղինակել է մեծամասշտաբ թեմատիկ-պատմական կտավներ, դիմանկարներ, բնանկարներ, կատարել գրքերի ձևավորումներ: Այդուհանդերձ, նրան առավել հոգեհարազատ էր թեմատիկ-կոմպոզիցիոն նկարչությունը: Այս ոճում են ստեղծվել Է. Իսաբեկյանի «Պատանի Դավիթ»(1956), «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903-ին»(1957), «Պատասխան Հազկերտին»(1960) և այլ կտավներ
Պատասխան Հազկերտին, 1960
4.
Իսաբեկյանը դիմանկարների վարպետ է. ի թիվս այլ բազմաթիվ նկարները, նկարիչը շատ է պատկերել նաև հայ մեծերին ու հատկապես գրողներին: Այդ շարքից են՝ «Ակսել Բակունց»(1956), «Հովհաննես Թումանյան»(1956) «Դերենիկ Դեմիրճյան»(1960), «Սայաթ-Նովա»(1964) և այլ նկարներ:
Հովհաննես Թումանյան, 1956
5
Էդվարդ Իսաբեկյանի գրական թեմաներով աշխատանքների թվում են Դ. Դեմիրճյանի «Վարդանանքի» և Ս.Խանզադյանի «Մխիթար սպարապետ» վեպերի նկարազադրումները, ինչպես նաև «Սասնա ծռեր» էպոսի հերոսների պատկերաշարը:
Պատանի Դավիթ, 1956
«Երբ Բջնիից տուն դարձա, ժայռոտ ֆոնի վրա ջահել աղջկա էի նկարել։ Մկրտիչ Քամալյանը թե՝ հապա աղջկա փոխարեն ջահել Սասունցի Դավթին դիր։ «ՊատանիԴավիթը» նկարվեց 3 շաբաթում։ Նա դարձավ իմ երազած երիտասարդի կերպարը՝ իր պայծառ մտքով, խիզախ հոգով, ազնիվ ու խրոխտ կերպարանքով։ Կուզենայի, որ նրա պես Մարութա սար նետվեին, նրա պես հայրենի հողն ու ջուրը սիրեին ու նրա պայծառ հայացքն ունենային մեր ջահելները», -հիշում է Է. Իսաբեկյանը: