- Կարգապահ միտքը երջանկություն է բերում:
- Տվե'ք, թեկուզ քիչ բան ունեք։
- Տառապանքի արմատը կապվածությունն է:
- Դուք չեք պատժվի ձեր բարկության համար, դուք կպատժվեք ձեր բարկությամբ:
- Աստվածներին երկրպագելուց առաջ ավելի լավ է հնազանդվել արդարության օրենքներին:
- Երեք բան երկար ժամանակ հնարավոր չէ թաքցնել՝ արևը, լուսինը և ճշմարտությունը:
- Միտքն ամեն ինչ է։ Ինչ մտածում ենք, այն էլ դառնում ենք։
- Ես երբեք չեմ տեսնում՝ ինչ է արվել. ես միայն տեսնում եմ՝ ինչ է մնացել անելու։
- Ինքներդ փրկեք ձեզ: Հրաժարվեք ուրիշներից կախյալությունից:
- Ամենավերջում միայն երեք բան է կարևոր՝ որքան ուժեղ ես դու սիրել, որքան սիրուն ես ապրել և որքան նրբագեղ ես բաց թողել այն, ինչ քեզ համար չէր նախատեսված:
- Ինչպես անձրևն է հավասարապես թափվում և՛ արդարների, և՛ անարդարների վրա, այնպես էլ դուք մի՛ ծանրաբեռնեք ձեր սիրտը դատողություններով, այլ ձեր բարությունը հավասարապես անձրևեք բոլորի վրա:
- Եթե դու ինչ-որ մեկի համար լույս ես վառում, այն լուսավորում է նաև քո ճանապարհը:
- Երջանկությունը ճանապարհորդություն է, ոչ թե նպատակակետ:
- Զայրանալ, նշանակում է թույլ տալ, որ ուրիշների սխալները պատժեն քեզ:
- Զայրույթ պահելը նման է տաք ածուխը բռնելուն՝ այն ուրիշի վրա նետելու մտադրությամբ. արդյունքում դու ես այրվողը։
- Երջանկության ճանապարհ չկա. երջանկությունը հենց ճանապարհ է:
- Քո կյանքի նպատակն է գտնել նպատակդ և ամբողջ սիրտդ ու հոգիդ դրան նվիրել:
- Ամեն առավոտ մենք նորից ենք ծնվում: Այն, ինչ մենք անում ենք այսօր, ամենակարևորն է: