Ճանաչված լուսանկարիչ Հրայր ԲազԷ Խաչերեանն Արցախի հուշարձանները, բնությունը, մարդկանց լուսանկարում է 1992 թվականից: Այդ թվականից սկսված դեպի Արցախ պարբերական ուղևորությունները շարունակվում են մինչ 2020 թ. պատերազմը: Հրայր Բազէի կազմած տարբեր ալբոմներում Արցախը ներկայանում է իր հինավուրց ու նորագույն պատմությամբ, հայկական դարավոր եկեղեցիներով, հիասքանչ խաչքարերով ու ձեռագրերով, հայ մշակույթի այլ դրսևորումներով, չքնաղ բնությամբ, նաև ուժեղ, կենսախինդ, պայքարող ու չհուսահատվող արցախցիներով: Լուսանկարչի հայացքը ոչ միայն որսում ու ներկայացնում է Արցախի մշակույթի ու արվեստի առանձին դրսևորումները, այլ դրանք ներկայացնում հայկական մշակույթի ու պատմության համատեքստում: 2021 թ. է լույս տեսել Հրայր Բազէի «Արցախ. լուսանկարչի աչքը» (Artsakh The Photographer's Eye!, Hrair Hawk Khatcherian) երկլեզու՝ ֆրանսերեն ու անգլերեն ալբոմը: Այն հիացնում է իր թեմատիկ ընդգրկունությամբ, ձևավորման ինքնատիպությամբ, տպագրական բարձր որակով: Ալբոմի առաջաբանները հեղինակել են Ռուբեն Գալչյանը և Պատրիկ Տոնապետյանը: Այս անդրադարձով ներկայացնում ենք Հրայր Բազէի Արցախի խաչքարերի լուսանկարներից մի փոքրիկ շարք «Արցախ. լուսանկարչի աչքը» ալբոմից:
Դադիվանք, զույգ խաչքարեր, 1283
Խատրավանք, 1219
Խատրավանք
Գտչավանք, 1246
Հակոբավանք, 1223
Աղբյուրը՝ Հրայր Բազէ, Արցախ. լուսանկարչի աչքը
(Artsakh The Photographer's Eye!, Hrair Hawk Khatcherian), 2021։