Հեղինակավոր և զբոսաշրջության ոլորտում առաջատար Condé Nast Traveller պարբերականը ներկայացրել է աշխարհի 10 ամենագեղեցիկ երկրները:
Առաջին տեղում է Հունաստանը, որին հաջորդում են Խորվաթիան, Նորվեգիան, Կոստա Ռիկան, Ֆիլիպինները, Տանզանիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Չիլին, Մարոկկոն և Մալազիան:
Պարբերականը նշել է, որ Հունաստանի 6000+ կղզիները առաջարկում են իրարից տարբեր ու չքնաղ տեսարաններ: Հունաստանում ապրում են ավելի քան 4 միլիոն վայրի կենդանի, բազմահազար բուսատեսակներ, որոնք զարմացնում և հիացնում են համով և տեսքով:
Իսկ դուք սիրո՞ւմ եք Հունաստանը: