Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը արվեստի բոլոր ճյուղերում գտել ու գտնում են իրենց ինքնատիպ արտացոլումը։ Մասնավորապես գեղանկարչության մեջ այս տոները ամենաբազմազան իրացումներ ունեն՝ սկսած Սուրբ ծննդյան և ձմեռային պատկերներից ու տոնական սեղանի նատյուրմորտներից, մինչև ամենաանսպասելի միջավայրերում տոների պատկերները։ Հայ և համաշխարհային գեղանկարչության վարպետներն իրենց նկարներում փորձել են ամփոփել այս տոների խորհուրդները՝ նորացում, սպասումներ ու ակնկալիքներ նոր տարուց, սեր ու գթասրտություն, բարեգործության հրավեր, տոնական տրամադրության տարբեր երանգներ, տոնական կերպարներ, պարագաներ և այլն։ Art365-ը ներկայացնում է Նոր տարվա թեմաներով գեղանկարների մի ինքնատիպ շարք և շնորհավորում Ամանորի ու Սուրբ Ծննդի առիթով։ 2023 թվականին նույնպես շարունակենք կամ փորձենք յուրաքանչյուր օրն անցկացնել արվեստի հետ։
Գառզու, Ամանոր, 1974
Կառլ Լարսոն, Սուրբ Ծննդյան երեկո, 1904
Պիտեր Բրեյգել Ավագ, Մարդահամար Բեթղեհեմում, 1566
Էդվարդ Մունկ, Սուրբ ծննդյան գիշերը հասարակաց տանը, 1903-1904
Միխայիլ Վրուբել, Ձյունանուշ, 1895
Զաքար Խաչատրյան, Տոնածառ, 1973
Նորման Ռոքվել, Սանտա Կլաուս, 1921